Դեմքի խնամք
Հոնքերի ձևի շտկում
Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձևից: Հոնքերի ճիշտ ձևն արտահայտիչ է դարձնում աչքերը և թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով:
Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձևը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարևորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:
Հոնքերն ու դեմքի արտահայտությունը
Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձևից: Կամարաձև հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ և լայն հոնքերը խստացնում և նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս և ծերացնում այն:
Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:
Հոնքերի շտկումն ըստ դեմքի ձևի
Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձևից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձև հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:
Գծագրում ենք հոնքերը
Հոնքերը շտկելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թևն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերևում հենց գտնվում է ունքի սկիզբը:
Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: Ունքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:
Սկսում ենք հոնքերի շտկման գործողությունը
Հոնքերի ձևի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, և բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով: Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:
Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, և այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը: Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:
Ինչպես խուսափել կարմրությունից ու ցավից
Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով: Հոնքերի ձևը շտկելիս, ցավը մեղմացնելու համար, կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով (բենզոկայինով) թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:
Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաև տարբեր կոսմետիկ միջոցներից՝ հոնքերի ձևը ֆիքսելու և ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից: Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:
Ինչպես ներկել հոնքերը
Հոնքերը մատիտով ներկելիս հետևեք հետևյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթև շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված հոնքերը դեմքը գռեհիկ են դարձնում:
Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը և սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս և ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:
Ինչ անել, եթե հոնքերը շատ բաց կամ նոսր են
Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս: Կոսմետոլոգն, իհարկե, դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:
Հոնքերի ձևի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից և խորությունից է կախված, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչև երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ և նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:
Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշե՛ք, որ ժամանակակից նորաձևությունը հոնքերի ձևի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձևը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին և օգտվեք մասնագետի ծառայությունից:
06.08.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
